ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Ալեն Սիմոնյան. Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ՝ ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով ամեն օր խոսում է Պուտինի հետ

Ալեն Սիմոնյան. Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ՝ ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով ամեն օր խոսում է Պուտինի հետ
31.10.2020 | 20:52

Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ՝ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա գրել է. «Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել է ժամանակակից ռուսերենով։ Ինչպես տեսնում եք՝ խնդրո առարկա տեքստերը խեթերեն կամ սկյութերեն չեն։ Այնպես որ՝ հայ հանրությունը դրանք հասկանալու համար մեռած լեզուների մասնագետի կարիքը չունի: Իսկ ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը, ստեղծված վիճակից ելքի իր առաջարկը։ Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա։ Վարչապետի խոսնակը երեկ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկները։ Առայժմ ստացվել է մեկ առաջարկ՝ մեկնել Մոսկվա։ Վարչապետը հավանության է արժանացրել առաջարկը, որը մինչեւ օրս ի կատար չի ածվել։ Հույս ունենք ոչ այն պատճառով, որ առաջարկն արվել էր մերժվելու կանխավարկածով»:

Դիտվել է՝ 3390

Մեկնաբանություններ